НовостиՀայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գրասենյակում տեղի կունենա բացառիկ ԳիտTalk պրոֆ. Յուրի Օգանեսյանի հետ:
24.09.2019
 
Հարգելի՛ գործընկերներ,

Ուրախ ենք տեղեկացնել ձեզ, որ սույն թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գրասենյակում տեղի կունենա բացառիկ ԳիտTalk պրոֆ. Յուրի Օգանեսյանի հետ:

Պրոֆ. Օգանեսյանը կվարի բանախոսություն-քննարկում «Քիմիական տարրերի պարբերական աղյուսակը 150 տարի անց» ("Периодическая таблица через 150 лет") թեմայով:

Կից ուղարկում ենք ԳիտTalk-ի պաստառը, որտեղ կգտնեք միջոցառման վերաբերյալ մանրամասներ:

Խնդրում ենք գրանցվել հետևելով հղումովՏեղերի սահմանափակ լինելու պատճառով, մասնակիցները կընտրվեն ըստ գրանցման հերթականության։ 
Ուրախ կլինենք տեսնել ձեզ FAST-ի գրասենյակում:
Gazeta.RAU