Հայ-Ամերիկյան Համալսարանում փետրվարի 22-ին տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ` երիտասարդ քիմիկոսների առաջին ուսանողական մրցաշարը, որի հովանորներն էին կոնվերս բանկը, « Օրգանիկս» կազմակերպությունը և “Հայկական քիմիական ասոցիացիան”:  Հայ- ռուսական սլավոնական համալսարանի կենսաբժշկության և ֆարմացիայի ինստիտուտի “RAU ” թիմը `թիմի  ավագ Վաչե Ղարիբյան (ֆարմացիա 5-րդ կուրս), մասնակիցներ Շատվորյան Ռոբերտ (ֆարմացիա 5-րդ կուրս), Գրիգորյան Ալիկ (կենսաինժեներիա 5-րդ կուրս), Դավիթավյան Սուրեն (կենսաինժեներիա 4-րդ կուրս),  Ղարիբյան Տիգրան (ֆարմացիա 2-րդ կուրս) և թիմի պատասխանատու Աննա Մելսիկի Գրիգորյան `(Ընդհանուր և դեղագիտական քիմիայի ամբիոնի վարիչ), մասնակցեցին նախադեպը չունեցող զեկուցող –գրախոս-ընդդիմախոս ֆորմատով  համահայկական ուսանողական առաջին  մրցապայքարին և արժանացան  երկու հովանավորների`“Հայկական քիմիական ասոցիացիայի” և  “Օրգանիկս” կազմակերպության  անվանական մրցանակներին, վայելեցին ժյուրիի համակրանքը և գրավեցին երրորդ պատվավոր տեղը: Կենսաբժշկության և ֆարմացիայի ինստիտուտը մաղթում է տղաներին  նոր ոգեշնչում և գիտական մտքի թռիչք: