team

Ալեքսանդր Փայլակի Ենգոյան

ք.գ.դ., պրոֆեսոր

Նկարագիր

Կրթություն` բարձրագույն
1.    1967 – 1972 Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի ուսանող, մասնագիտությունը`  քիմիկոս
2.    1972 – 1975 ասպիրանտուրա, Մոսկվայի Ս.Օրջոնիկիձեի անվան Համամիութենական գիտա-հետազոտական քիմիական-դեղագործական ինստիտուտ

Մասնագիտական գործունեություն
2016թ.՝  ՀՌՀ ընդհանուր և դեղագործական քիմիայի ամբիոնի պրոֆեսոր
2007-2016թթ.՝ ՀՌՀ ընդհանուր և դեղագործական քիմիայի ամբիոնի վարիչ.
2003-2007թթ.՝ ՀՌՀ Բժշկակենսաբանական ֆակուլտետի պրոֆեսոր
1996-2006թթ.՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ընդհանուր քիմիայի ամբիոնի դոցենտ.
1986-1996թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ Ա.Լ.Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի ֆիզիկաքիմիական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ: 
1978-1986թթ.՝ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի ֆիզիկաքիմիական հետազոտությունների լաբորատորիայի ավագ գիտաշխատող: 
1976-1978թթ.՝ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի ֆիզիկաքիմիական հետազոտությունների լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող: 

Համատեղությամբ աշխատանք:
1996-2003թթ.՝  Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ընդհանուր քիմիայի ամբիոնի դոցենտ.
2006թ.- առ այսօր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պեստիցիդների սինթեզի պրոբլեմային լաբորատորիայի վարիչ

Թեկնածուական թեզի պաշտպանություն`  1976 թ.
Դոկտորական թեզի պաշտպանություն`  2003 թ.
Պրոֆեսորի կոչումը – 2014 թ.

Անդամություն գիտական կազմակերպություններում 
Ռուսաստանի Դաշնության և Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս

Գրանտային ծրագրեր`
2000-2003 (36 months) ES “COPERNICUS-2” /Contract No.ICA 2-2000-10002/ 
2006-now The development of new effective chemical means combating weeds and fungal diseases of agricultural crops and growth regulators - manager
2006-2008 (18 months) UNIDO “Cleaner Prodaction” Programme, co-director
2008-2010 (36 months)  Science SC of Armenia ( Contract № 702), manager
2009-2010 UNIDO “Environmentally Sustainable Management of PCBs and Other POPs Waste, Technical Assistance for POPs in the Republic of Armenia”, national expert
2009- 2011 “Armenia and UNEP Partnership Initiative for Sound Management of Chemicals and Implementation of SAICM in Armenia”, national expert
2008-2009 NATO “Science for peace”: “Inventory, Monitoring and Analysis of Obsolete Pesticides in Armenia for Environment Sound Disposal” , national expert
2012-2013 Chemical management and environment protection in Armenia national expert  
2014-2016 Minamata convention “Mercury inventory in the Republic of Armenia” national expert
2018-2020 Synthesis of new derivatives of condensed biheterocyclic systems with potential antiviral and antibacterial activity - manager 
2018-2020 Comparative chemical analysis of antioxidant content in Armenian wines- manager
2020-2021 Mercury-containing consumer products, medical and other devices available in organizations of the Republic of Armenia - national expert

Դասավանդվող առարկաները
Ընդհանուր քիմիա, օրգանական քիմիա, ֆիզիկական քիմիա, անալիզի ֆիզիկա-քիմիական մեթոդներ

Ասպիրանտների և հայցորդների ատենախոսական աշխատանքների ղեկավարում 
Հանդիսանում է 8 թեկնածուական ատենախոսությունների գիտական ղեկավար։

Հրավիրված դասախոսություններ.
1. ՄՄՌ սպեկտրոսկոպիայի կիրառումը քիմիայում - ԵՊՀ 1980 թ.
2. Ընդհանուր և անօրգանական քիմիա - ԵՊՀ 1981-1983 թթ.
3. Նոր արդյունավետ և էկոլոգիապես մաքուր թունաքիմիկատների մշակում՝ «կանաչ քիմիայի» ժամանակակից պահանջներին համապատասխան՝ Մոլեկուլային բժշկության ինստիտուտ (ԱՄՆ, Կալիֆորնիա):
4. Քաղցկեղի կանխարգելման և բուժման քիմիական նյութեր - Մոլեկուլային բժշկության ինստիտուտ (ԱՄՆ, Կալիֆորնիա):

Գիտական աշխատությունների թիվը – 200 (այդ թվում 10 պատենտներ)

Ուսումնամեթոդական ձեռնարկներ
Երեք ուսումնամեթոդական ձեռնարկ, որոնցից երկուսը ՀՀ գիտության և կրթության նախարարության պատվերով։


 

Ֆայլեր