Կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոն

Ամբիոնի մասին

Կենսաինժեներիան և կենսաինֆորմատիկան կյանքի մասին գիտությունների արագ զարգացող ոլորտներ են, որոնք կենսաբանության մաթեմատիկայի, քիմիայի, ֆիզիկայի և համակարգչային գիտության համադրություն են։
Ներկայում առկա է հսկայական ծավալի տեղեկություն, ներառյալ գենոմային, տարբեր պոպուլյացիաների նույնականացման, անհատական գենոմների, ինչպես նաև մետաբոլիկ ուղիների կարգավորման մեխանիզմներին և դրանց խաթարումներին վերաբերող տվյալներ, որոնք ունեն վերլուծության անհրաժեշտություն։ Միաժամանակ, առկա է նաև բարձր թողունակության վերլուծության մեթոդների մշակման, ինչպես նաև վաղ ախտորոշման և կանխորոշման, դեղերի թունաբանության, անհատականացված բժշկության ոլորտներում տեսական գիտելիքները կիրառող մասնագետների աճող պահանջարկ։
Կենսաինժեներիայի և կենսաինֆորմատիկայի ոլորտում ժամանակակից գիտելիքահեն կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով ՀՌՀ Կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնը ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հետ համատեղ մշակել է համատեղ կրթական ծրագիրԿենսաինժեներիա և կենսաինֆորմատիկամասնագիտությամբ։
 

Ծրագրեր

Դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագիր
Ամբիոնն իրականացնում էԿենսաինժեներիա և կենսաինֆորմատիկամասնագիտությամբ կրթական ծրագիր 5 տարի տևողությամբ։ Ավարտելիս տրվում էԿենսաինժեներիա և կենսաինֆորմատիկադիպլոմավորված մասնագետի որակավորում։

Մագիստրոսական ծրագիր
Ամբիոնն իրականացնում է 051101.14.7 Գենային ճարտարագիտությունմագիստրոսական կրթական ծրագիր։ Ծրագրի նպատակն է պատրաստել գենային ճարտարագիտության ոլորտում մրցունակ մասնագետների՝ օժտված տեսական և պրակտիկ հմտություններով։ Ուսման տևողությունը՝ 2 տարի։ 

Հետդիպլոմային կրթություն (ասպիրանտուրա)

Ընդունելությունն իրականացվում էՄաթեմատիկական կենսաբանություն, կենսաինֆորմատիկա” (03.01.09, ռուսական բաժանմունք) ևԿենսաֆիզիկա, կենսաինֆորմատիկա” (հայկական բաժանմունք)։ Ուսման տևողությունը՝ 4 տարի (ռուսական բաժանմունք) և 3 տարի (հայկական բաժանմունք)։
 

team

Արսեն Արտաշեսի Առաքելյան

Կ․գ․դ․

Տեղեկատվություն


1995 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետ, որն ավարտել է 1999 թվականին՝ ստանալով բակալավրի աստիճան։ Այնուհետև ուսումը շարունակել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում, որն ավարտել է գերազանցությամբ 2001 թվականին։
Ա.Ա. Առաքելյանը 2004 թվականին ստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի, իսկ 2020 թվականին՝ կենսաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան՝ մոլեկուլային և բջջային կենսաբանություն մասնագիտությամբ։
2011 թվականին հիմնել է գենոմային բիոինֆորմատիկայի խումբը, որը մասնագիտացած է մեծածավալ գենոմային տվյալների վերլուծության ալգորիթմների և ծրագրային փաթեթների մշակման, ինչպես նաև դրանց կիրառման մեջ՝ մարդու քրոնիկական հիվանդությունների մոլեկուլային մեխանիզմների ուսումնասիրություններում։ Նա հեղինակ է գրախոսվող գիտական ամսագրերում հրապարակված ավելի քան 100 գիտական աշխատանքի և տարբեր գիտական ընկերությունների անդամ է։
2015 թվականին ընտրվել է Հայ-ռուսական համալսարանի մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի բիոինժեներիայի, բիոինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի վարիչ և ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն։ 2018–2025 թվականներին եղել է Հայ-ռուսական համալսարանի կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի տնօրեն։
2025 թվականից զբաղեցնում է կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի բիոինժեներիայի, բիոինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի վարիչի պաշտոնը։




 

Գիտական հետաքրքրություններ

  • • մոլեկուլային կենսաբանություն
  • • հաջորդ սերնդի սեքվենավորում (Next-Generation Sequencing, NGS)
  • • գենոմիկա
  • • ճշգրիտ ուռուցքաբանություն
  • • բիոինֆորմատիկա,
  • • մեքենայական ուսուցում և արհեստական բանականության կիրառությունը կենսաբժշկական հետազոտություններում։

Հրապարակումների ցուցակ

  • • Hakobyan S, Schmidt M, Binder H, Arakelyan A. Topology-aware pathway analysis of spatial transcriptomics. PeerJ. 2025 Aug 14;13:e19729. doi: 10.7717/peerj.19729. PMID: 40827204; PMCID: PMC12358110.
  • • Zakharyan R, Hakobyan S, Brojakowska A, Bisserier M, Zhang S, Khlgatian MK, Rai AK, Davitavyan S, Stepanyan A, Sirunyan T, Khachatryan G, Sahoo S, Garikipati VNS, Arakelyan A, Goukassian DA. The effects of space radiation on the transcriptome of heart right ventricle tissue. NPJ Microgravity. 2025 Jul 21;11(1):46. doi: 10.1038/s41526-025-00506-8. PMID: 40691149; PMCID: PMC12280083.
  • • Hakobyan M, Binder H, Arakelyan A. Telomere Maintenance Pathways in Lower-Grade Gliomas: Insights from Genetic Subtypes and Telomere Length Dynamics. Int J Mol Sci. 2025 Apr 28;26(9):4175. doi: 10.3390/ijms26094175. PMID: 40362411; PMCID: PMC12071676.
  • • Arakelyan A, Sirunyan T, Khachatryan G, Hakobyan S, Minasyan A, Nikoghosyan M, Hakobyan M, Chavushyan A, Martirosyan G, Hakobyan Y, Binder H. Assigning Transcriptomic Subtypes to Chronic Lymphocytic Leukemia Samples Using Nanopore RNA-Sequencing and Self-Organizing Maps. Cancers (Basel). 2025 Mar 13;17(6):964. doi: 10.3390/cancers17060964. PMID: 40149301; PMCID: PMC11940626.
  • • Stepanyan A, Arakelyan A, Schug J. Transcriptome alterations in long-term mining region residents: Insights into immune response and molecular pathways. Environ Int. 2025 Mar;197:109344. doi: 10.1016/j.envint.2025.109344. Epub 2025 Feb 21. PMID: 40023890.
  • • Zakharyan R, Hakobyan S, Brojakowska A, Davitavyan S, Stepanyan A, Sirunyan T, Khachatryan G, Khlgatian MK, Bisserier M, Zhang S, Sahoo S, Hadri L, Garikipati VNS, Arakelyan A, Goukassian DA. Long-lasting sex-specific alteration in left ventricular cardiac transcriptome following gamma and simGCRsim radiation. Sci Rep. 2025 Feb 18;15(1):5963. doi: 10.1038/s41598-025-89815-2. PMID: 39966642; PMCID: PMC11836050.
  • • Stepanyan A, Brojakowska A, Zakharyan R, Hakobyan S, Davitavyan S, Sirunyan T, Khachatryan G, Khlgatian MK, Bisserier M, Zhang S, Sahoo S, Hadri L, Rai A, Garikipati VNS, Arakelyan A, Goukassian DA. Evaluating sex-specific responses to western diet across the lifespan: impact on cardiac function and transcriptomic signatures in C57BL/6J mice at 530 and 640/750 days of age. Cardiovasc Diabetol. 2024 Dec 28;23(1):454. doi: 10.1186/s12933-024-02565-9. PMID: 39732652; PMCID: PMC11682651.
  • • Ghukasyan L, Khachatryan G, Sirunyan T, Minasyan A, Hakobyan S, Chavushyan A, Hayrapetyan V, Ghazaryan H, Martirosyan G, Mkrtchyan G, Vardanyan V, Mukuchyan V, Davidyants A, Zakharyan R, Arakelyan A. Genewise detection of variants in MEFV gene using nanopore sequencing. Front Genet. 2024 Nov 29;15:1493295. doi: 10.3389/fgene.2024.1493295. PMID: 39678383; PMCID: PMC11638185.
  • • Cinar M, Martinez-Medina L, Puvvula PK, Arakelyan A, Vardarajan BN, Anthony N, Nagaraju GP, Park D, Feng L, Sheff F, Mosunjac M, Saxe D, Flygare S, Alese OB, Kaufman JL, Lonial S, Sarmiento JM, Lossos IS, Vertino PM, Lopez JA, El-Rayes B, Bernal-Mizrachi L. Transposon DNA sequences facilitate the tissue-specific gene transfer of circulating tumor DNA between human cells. Nucleic Acids Res. 2024 Jul 22;52(13):7539-7555. doi: 10.1093/nar/gkae427. PMID: 38783375; PMCID: PMC11260451.

Ֆայլեր