Մեր Մասին

Կենսաբժշկության և Դեղագործության ինստիտուտ

ՀՌՀ Կենսաբժշկության և դեղագործության Ինստիտուտը (ԿԲԴԻ) հիմնադրվել է 2018 թվականին (ՀՌՀ ռեկտորի 02.05.2018թ. թիվ 01-07 / 635 հրամանով) ՀՌՀ-ի մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի վերակազմակերպման արդյունքում։
 
ԿԲԴԻ-ի առաքելությունն է շարունակական և համապարփակ պատրաստել բարձր որակավորում ունեցող կադրեր, ովքեր կարող են արդյունավետ աշխատել կենսաբժշկության, առողջապահության, դեղագործության և գյուղատնտեսության ոլորտում:
 
ԿԲԴԻ-ի նպատակն է կենսաբժշկության, կենսաինֆորմատիկայի, կենսատեխնոլոգիայի և դեղագործության ոլորտներում ստեղծել առաջատար գիտակրթական կենտրոն:
 
ԿԲԴԻ-ի խնդիրներն են՝
  • Մշակել և իրականացնել գիտական ​​ուղղվածություն ունեցող, շարունակական և բազմամակարդակ կրթական գործընթաց (դիպլոմավորված մասնագետ, բակալավրիատ - մագիստրատուրա - ասպիրանտուրա - դոկտորատուրա),
  • Գիտության տարբեր բնագավառներում իրականացնել ակտիվ միջառարկայական գիտահետազոտական ​​գործունեություն, 
  • Մշակել գիտական, մանկավարժական և մեթոդական դպրոցների համակարգ, որոնք կապահովեն առարկայական ոլորտներում ուսումնական գործընթացի վերջին ձեռքբերումների մշակումն ու իրականացումը

Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտը ունի 3 ամբիոն՝
  • Կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոն (կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հիման վրա),
  • Բժշկական կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիայի ամբիոն,
  • Ընդհանուր և դեղագործական քիմիայի ամբիոն,
 
Ինստիտուտը ունի բարձր պրոֆեսորադասախոսական կազմ, որոնք պատրաստում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Ուսումնական գործընթացի իրականացման և գիտամանկավարժական կադրերի պատրաստման գործում ներգրավված են  ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ,  ինչպես նաև 10 դոկտոր և 34 գիտությունների թեկնածու։ Ինստիտուտն ունի շարժունակության ծրագրեր, որոնք թույլ են տալիս մեր ուսանողներին, ի սկզբանե, դառնալ միջազգային գիտական ​​հանրության մաս և ձեռք բերել օգտակար և հետաքրքիր ծանոթություններ աշխարհի ուսանողների և գիտնականների հետ։
Միջառարկայական և հետազոտական ​​ուղղվածություն ունեցող կրթությունը, գիտահետազոտական ​​հմտությունները, ինչպես նաև լեզվի ուսուցումը թույլ է տալիս մեր ինստիտուտի շրջանավարտներին ձեռք բերված գիտելիքները կիրառել տարբեր ոլորտներում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Մեր շրջանավարտների մեծ մասն աշխատում է ինչպես ՀՀ ակադեմիական ինստիտուտներում, այնպես էլ առողջապահության, գյուղատնտեսության, կենսաինֆորմատիկայի և ՏՏ ոլորտում գործող կազմակերպություններում։
 

Ինստիտուտի տնօրեն

կ.գ.թ. Ռոքսանա Վլադիսլավի Զախարյան

2013 թվականին Ռոքսանա Զախարյանը պաշտպանել է ատենախոսություն՝ ստանալով կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան «Մոլեկուլային և բջջային կենսաբանություն» մասնագիտությամբ։ Նրա գիտական աշխատանքի թեման էր՝ «Իմունային համակարգի խանգարումների մոլեկուլա-գենետիկական մարկերները շիզոֆրենիայի ժամանակ»։
2018-2025 թվականներին ղեկավարել է Հայ-Ռուսական համալսարանի (ՀՌՀ) Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի Կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնը։
Ի լրումն համալսարանում իր ղեկավար և դասախոսական գործունեության՝ Ռոքսանա Զախարյանն արդեն 17 տարի ակտիվորեն զբաղվում է գիտական հետազոտություններով և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Մարդու գենոմիկայի լաբորատորիայի ավագ գիտաշխատող։
Նա դասավանդում է "Գենետիկա", "Գենոմային ինժեներիա" դասընթացները և հարակից առարկաներ։ Ռոքսանա Զախարյանի գիտական գործունեությունն առնչվում է մոլեկուլային կենսաբանության, գենետիկայի և գենոմիկայի առաջատար ոլորտներին։ Նրա հիմնական հետազոտական հետաքրքրությունները ներառում են.

  • Բազմագործոն հիվանդությունների ժամանակ տրանսկրիպտոմի դինամիկայի ուսումնասիրություն։

  • Դեղամիջոցների արդյունավետության ուսումնասիրություն՝ հիմնված նյութափոխանակության ֆերմենտների գենետիկական վերլուծության վրա (ֆարմակոգենետիկա)։

  • Ծերացման և երկարակեցության գործընթացների վրա ազդող գենետիկական և մոլեկուլային գործոնների ուսումնասիրություն։

  • Ցողունային բջիջների և գեների խմբագրման տեխնոլոգիաների վրա հիմնված բջջային պլատֆորմների մշակում՝ հիվանդությունների զարգացման մոլեկուլային մեխանիզմներն ուսումնասիրելու համար։

Ռոքսանա Զախարյանը միջազգային գրախոսվող ամսագրերում հրատարակված ավելի քան 90 գիտական աշխատանքի հեղինակ է, ինչպես նաև ղեկավարել է 10 գիտական նախագիծ։

Կառուցվածք

ԿԲԴԻ տնօրեն
կ.գ.թ., ավագ դասախոս
Զախարյան Ռոքսանա Վլադիսլավի
Հեռ:  (+374 12) / 26 00 11
Հեռ. (внутр.): 334
E-mail: [email protected]


ԿԲԴԻ փոխտնօրեն
ք.գ.դ., պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ
Դանագուլյան Գևորգ Հրաչի​
 
Հեռ: 336
E-mail:
 [email protected]


ԿԲԴԻ տնօրենի օգնական
Սիմոնյան Մարինե

Հեռ:  (+374 12) / 26 00 11
Հեռ. 334
E-mail: [email protected]


ԿԲԴԻ գլխավոր մենեջեր
Արսենյան Արփինե
Հեռ. 340
E-mail: [email protected]


Գիտ. խորհրդի տեխնիկական քարտուղար
Սիմոնյան Մարինե
Հեռ:  (+374 12) / 26 00 11
Հեռ. 334
E-mail:  [email protected]


ԱՄԲԻՈՆՆԵՐ

Ամբիոնի վարիչ
«Բժշկական կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա»
կ.գ.թ., դոցենտ
Հովհաննիսյան Աշխեն
Հեռ. 339
E-mail: [email protected]


Ամբիոնի մենեջեր
« Բժշկական կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա »
Արսենյան Արփինե
Հեռ. 340 
E-mail: 
[email protected]

Ամբիոնի վարիչի ժ․պ․
«Կենսաինժեներիա, կենսաինֆորմատիկա և մոլեկուլային կենսաբանություն»
կ.գ.դ., պրոֆեսորի պաշտոնակատար

Առաքելյան Արսեն
Հեռ337
E-mail: [email protected]


Ամբիոնի ավագ մենեջեր
«Կենսաինժեներիա, կենսաինֆորմատիկա և մոլեկուլային կենսաբանություն»
Բարսեղյան Անի
Հեռ. 337
E-mail:[email protected]


Ամբիոնի վարիչ
«Ընդհանուր և դեղագործական քիմիա»
կ.գ.թ., դոցենտ
Գրիգորյան Աննա
Հեռ. 341

E-mail: [email protected]

Ամբիոնի մենեջեր
«Ընդհանուր և դեղագործական քիմիա»
Պետրոսյան Արմինե

Հեռ. 341
E-mail: [email protected]


 

Գիտական խորհուրդ

Կենսաբժշկության և դեղագործության Ինստիտուտի
Գիտական խորհրդի
կազմը 2025-2026 թ․
Ա․Ա․Հ․ Գիտական աստիճան/կոչում/պաշտոն
1Արսեն Արտաշեսի Առաքելյան Կ.գ.դ., Կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի վարիչի ԺՊ, նույն ամբիոնի ավագ դասախոս, ՌՀՀ ԿԲևԴԻ պրոֆեսորի ԺՊ, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն
2․ Ռոքսանա Վլադիսլավի Զախարյան
 
Կ.գ.թ., ԿԲևԴԻ տնօրեն, Կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի ավագ դասախոս, գենոմի խմբագրման և երրորդ սերնդի սեկվենավորման գերազանցության կենտրոնի ղեկավար
3. Գևորգ Հրաչի Դանագուլյան Ք.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Ընդհանուր և դեղագործական քիմիայի ամբիոնի պրոֆեսոր
4Աշխեն Արտաշեսի Հովհաննիսյան Կ.գ.թ., դոցենտ, ՌՀՀ անալիտիկ կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի վարիչ, Բժշկական կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, նույն ամբիոնի դոցենտ
5. Աննա Մելսիկի Գրիգորյան Ք.գ.թ., դոցենտ, Ընդհանուր և դեղագործական քիմիայի ամբիոնի վարիչ, նույն ամբիոնի դոցենտ
6. Լեռնիկ Սուրիկի Հունանյան Կ.գ.թ., Կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի ավագ դասախոս, ԿԲևԴԻ կառուցվածքային կենսաինֆորմատիկայի լաբորատորիայի վարիչ
7. Սուսաննա Գուրգենի Տիրացույան Կ.գ.թ., դոցենտ,Կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի դոցենտ, «ԻԿԱՐ» գիտական խմբի ղեկավար

8. Կարեն Բաբկենի Նազարյան
Կ.գ.դ., Կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի պրոֆեսորի ԺՊ
9. Մարգարիտա Կառլենի Հարությունյան Կ.գ.թ., դոցենտ,  Բժշկական կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ
10Ալեքսանդր Փայլակի Ենգոյան Ք.գ.դ., պրոֆեսոր, Ընդհանուր և դեղագործական քիմիայի ամբիոնի պրոֆեսոր

11․Գրիշա Արտեմի Ասատրյան
 

«Ֆարմացիա» մասնագիտության ուսանող
12. Դիանա Համլետի Վասիլյան «Բժշկական կենսաքիմիա» մասնագիտության ուսանող
13. Իրինա Վիտալիի Ժուկովա «Կենսաինժեներիա և կենսաինֆորմատիկա» մասնագիտության ուսանող
14. Ջուլիետա Գևորգի Թումոյան «Կենսաքիմիա» մասնագիտության սպիրանտ
15․ Փերի Արսենի Ղուկասյան «Օրգանական քիմիա» մասնագիտության  ասպիրանտ
16. Լիա Գուրգենի Գրյազնովա «Մաթեմատիկական կենսաբանություն , կենսաինֆորմատիկա» մասնագիտության ասպիրանտ
   
ԿԲևԴԻ ԳԽ հրավիրված անդամներ
17Կարեն Արմենի Թռչունյան կ․գ․դ․, պրոֆեսոր, Կենսաբանության ԳՀԻ-ի տնօրեն, ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր
18. Պարգև Սերգեյի Ավետիսյան Ֆիզ․մաթ․ գ․թ․, փ․գ․դ․, Մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր, ՌՀՀ գիտության գծով պրոռեկտոր
19. Էդուարդ Մուշեղի Ղազարյան Ֆիզ․մաթ․ գ․դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՌՀՀ Ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի պրոֆեսոր, գիտական գծով գլխավոր խորհրդական
Տեխնիկական քարտուղար
20. Մարինե Ջեմսի Սիմոնյան ԿԲևԴԻ տնօրենի օգնական

Ուսանողական խորհուրդ

Կենսաբժշկության և Դեղագործության Ինստիտուտի
Ուսանողական Խորհուրդ
1․Եղիսյան Մերի Ավետիսի ԿԲևԴԻ ՈՒԽ-ի նախագահ
E-mail: [email protected]
Բժշկական կենսաքիմիա, 4 կուրս

 
2․ Իրիցյան Լուիզա Սերգոյի ԿԲևԴԻ ՈՒԽ-ի փոխնախագահ
E-mail: [email protected]
Կենսաինժեներիա և կենսաինֆորմատիկա,
4 կուրս
3․ Նալբանդյան Մարիաննա Վիգենի Կենսաինժեներիա և կենսաինֆորմատիկա,
3 կուրս
4․ Սոկոլովա Սոֆյա Ալեքսանդրի Կենսաինժեներիա և կենսաինֆորմատիկա, 3 կուրս
5․ Սահակյան Ռիմա Սերոբի Բժշկական կենսաքիմիա, 1 կուրս
6․ Զաքարյան Գրետա Վարդանի Ֆարմացիա, 4 կուրս