ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՈՒՄ
Նկարագրություն
«Կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնն իրականացնում է 051101.14.7 “Գենային ճարտարագիտություն” մագիստրոսական նոր կրթական ծրագիր։
Ծրագրի նպատակն է պատրաստել գենային ճարտարագիտության ոլորտում մրցունակ մասնագետների՝ օժտված տեսական և պրակտիկ հմտություններով։
Հմտություններ և կարողություններ
Ոլորտի վերջին զարգացումների հիման վրա մշակված կրթական ծրագրող ուսանելու արդյունքում մագիստրանտը ձեռք կբերի տեսական և գործնական գիտելիքներ գենային ճարտարագիտություն, սեքվենավորման և գենոմի խմբագրման ոլորտում, կկիրառի դրանք ավարտական գիտահետազոտական աշխատանքի իրականացման համար։ Ստացված գիտելիքները և հմտությունները հնարավորություն կընձեռեն գտնել պահանջված աշխատանք և ունենալ ակնկալվող մասնագիտական աճ։
Միջազգային համագործակցություն
Լավագույն ուսանողների համար կստեղծվեն վերապատասրաստման հնարավորություններ գենային ճարտարագիտության ոլորտի արտերկրյա առաջատար գիտահետազոտական և կրթական հաստատություններում։
Ընդունելությունը՝ հարցազրույցով
Ուսման տևողությունը՝ 2 տարի
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝
Viber/WhatsApp: +374 94 79 23 01, +374 95 54 20 66