team

Դանագուլյան Գևորգ Հրաչի

ք.գ.պ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

Նկարագիր

Քիմիական գիտությունների դոկտոր (2000 թ.), պրոֆեսոր (2014 թ.),
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2010 թ.)


Ընդհանուր դեղագործական քիմիայի ամբիոնի պրոֆեսոր

Հայ-Ռուսական /Սլավոնական/ համալսարանի  Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի
«Կենսակտիվ ազոտային հետերոցիկլերի
սինթեզի, անալիզի և հետազոտման լաբորատորիա»


1. ȳµáñ³ïáñdzÛÇ ³Ýí³ÝáõÙÁ`
Կենսակտիվ ազոտային հետերոցիկլերի սինթեզի, անալիզի և հետազոտման լաբորատորիա
2. Իϳí³ñ` ¶¨áñ· Ðñ³ãÇ ¸³Ý³·áõÉÛ³Ý, ùÇÙÇ³Ï³Ý ·ÇïáõÃÛáõÝÝ»ñÇ ¹áÏïáñ, åñáý»ëáñ, ÐÐ ¶²² ÃÕóÏÇó ³Ý¹³Ù
3. ¶áñÍáõÝ»áõÃÛ³Ý µÝ³·³í³éÁ`
Ազոտային հետերոարոմատիկ համակարգերի քիմիա: Պիրիմիդինների նուկլեոֆիլ ռեցիկլումներ: Մոնոցիկլիկ և կոնդենսված կենսաակտիվ պիրիմիդինների քիմիա:

Կենսագրություն

Ծնվել է 1951 թ. մարտի 10-ին ՀՀ, ք. Գավառ (Նոր-Բայազետ): 1958–1968 թ.թ. սովորել է Երևանի N 20 միջնակարգ դպրոցում, որն ավարտել է արծաթե մեդալով, նույն տարի ընդունվել է ԵՊՀ քիմիական ֆ-տ, որն ավարտել է գերազանցությամբ 1973 թ: 1973-1977 թ.թ. սովորել և աշխատել է Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվ. Պետ.համալսարանի քիմիական ֆ-տի ասպիրանտուրայում /ղեկ. պրոֆ. Ա.Ն. Կոստ և պրոֆ. Ռ.Ս. Սագիտուլլին/: Թեկնածուական ատենախոսությունը՝ «Պիրիմիդինային կորիզի փոխարկումները նուկլեոֆիլների ազդեցությամբ», պաշտպանվել է 1978թ Մոսկվայում Լոմոնոսովի անվ. Պետ.համալսարանում և ներառում է Դանագուլյանի մասնակցությամբ հայտնաբերված պիրիմիդինների նոր ռեցիկլացման ռեակցիա: Վերջինս ներառվել է ԽՍՀՄ N 205 հայտնագործության մեջ և հայտնի է «ենամինային», կամ «Կոստ-Սագիտուլլինի վերախմբավորում» անվամբ: Դոկտորական ատենախոսությունը՝ «Հետազոտություններ մոնո- և բիցիկլիային պիրիմիդինների քիմիայի բնագավառում», պաշտպանվել է 2000թ. Երևանում, ՀՀ ԳԱԱ Օրգանական քիմիայի ինստիտուտում գործող 010 խորհրդում` 02.00.03 – «Օրգանական քիմիա» և 02.00.10 – «Կենսօրգանական քիմիա» մասնագիտություններով:
Գ. Դանագուլյանի գիտական հետաքրքրությունների ոլորտը ընդգրկում է ազոտային հետերոարոմատիկ համակարգերի միջդասային փոխարկումներ, որոնք հնարավորություն են տալիս հիմնովին վերակառուցել մոլեկուլի կմախքը: Նրա ղեկավարությամբ հայտնաբերվել են պիրիմիդինների նոր ռեակցիաներ` «ամինային փոխանակմամբ ընթացող ենամինային վերախմբավորում», պիրիմիդինիումային աղերի ռեցիկլացումը պիրազոլո[1,5-a]պիրիմիդինների և 1,2,4-տրազոլների ածանցյալների: Նրա հետազոտությունների մեկ այլ ուղղություն է կենսաակտիվ` ազոտպարունակող հետերոցիկլային միացությունների սինթեզը և դրանց կենսաբանական ակտիվության հետազոտումը: Նրա ղեկավարությամբ սինթեզված բազմաթիվ միացություններ ցուցաբերել են հակավիրուսային, հակաքաղցկեղային, միզամուղ, ցերեբրովասկուլյար, հակաբորբոքային, հակասնկային, հակաօքսիդանտ ակտիվություն և պաշտպանվել են 8 պատենտներով և հեղինակային իրավունքի վկայագրերով:  Վերջին տարիներին զբաղվում է մոնո-, բի- և այլ կոնդենսված համակարգերի հիման վրա սինթեզված p-համակցված շղթա պարունակող նյութերի` այսպես կոչված «Պուշ-պուլային» համակարգերի ստացմամբ, որոնք կարող են կիրառություն գտնել օրգանական կիհաղորդիչների և այլ` օպտիկական հատկություններով օժտված, նյութերի սինթեզներում: 
1977-1982 թ.թ. աշխատել է ՀՀ ԳԱԱ Ա.Մնջոյանի անվ. Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում, իսկ 1982-2000 թ.թ. Երևանի տնտեսագիտական ինստիտուտ / Հայկական տնտեսագիտական համալսարան/, զբաղեցնելով ավագ գիտ. աշխատողի, օրգանական քիմիայի լաբորատորիայի վարիչի և մի շարգ ՀՀ ԳԿՆ թեմատիկ ֆինանսավորում ստացած գիտական թեմաների ղեկավարի պաշտոններ:
2001 թ.թ.-մ/ա  Գ. Դանագուլյանի ղեկավարած լաբորատորիան, իր գիտական թեմայով ՀՀ Կրթության և գիտության նախարարության որոշմամբ տեղափոխվել է ՀՀ ԳԱԱ Օրգանական քիմիայի ինստիտուտ (ՕՔԻ), որտեղ ստեղծվել է  Ազոտային հետերոցիկլային միացությունների լաբորատորիան /լաբորատորիայի վարիչ` Գ. Դանագուլյան/:  2007 թ ՕՔԻ-ն ներառվեց ՀՀ ԳԱԱ նորաստեղծ Օրգանական և դեղագործական քիմիայի ԳՏ կենտրոնի կազմում, ուր նա շարունակում է ղեկավարել ՕՔԻ N 3 լաբորատորիան: 2005 թ-ից  գիտական աշխատանքը համատեղում է դասախոսական աշխատանքի հետ, զբաղեցնելով պրոֆեսորի պաշտոն  Հայ-Ռուսական /Սլավոնական/ համալսարանում և միաժամանակ ղեկավարելով  համալսարանի կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի հետերոցիկլային միացությունների սինթեզի և հետազոտման ԳՀ լաբորատորիան: Հայ-Ռուսական /Սլավոնական/ համալսարանի վաստակավոր պրոֆեսոր է, նույն համալսարանի «Կենսաբժշկության և դեղագիտության ինստիտուտի» գիտության գծով փոխտնօրեն:
2009-2016 թ.թ.  ընդգրկված է եղել «Chemistry of Heterocyclic Compounds» («Հետերոցիկլային միացությունների քիմիա») միջազգային ամսագրի խմբագրական կոլեգիայի կազմում: Երկար տարիներ` 2007թ մինչ այժմ ՀՀ ԳԱԱ «Հայաստանի քիմիական հանդես» ամսագրի պատասխանատու խմբագիրն է, 2021 թ` ՀՀ ԳԱԱ նախագահության կողմից ընտրվել է ամսագրի գլխավոր խմբագիր, «Գիտության աշխարհում» գիտահանրամատչելի հանդեսի խմբագիրը, ՌԴ հրատարակվող «Известия высших учебных заведений. Серия Химия и химическая технология» խմբագրական կոլեգիայի անդամ: 2015–ից Հայաստանի հանրապետության պետական մրցանակների հանձնախմբի անդամ է /ճշգրիտ և բնական գիտություններ/, 2009թ-ից  ընտրվել է Հայկական քիմիական ընկերության գործադիր տնօրեն:
2002թ-ից ՀՀ ԲՈՀ-ի 010 Մասնագիտական խորհուրդի անդամ, 2016թ-ից նախագահի տեղակալ, երկար ժամանակ եղել է նաև ՀՀ ԲՈՀ-ի 018 Մասնագիտական խորհուրդի անդամ:
2014 թ. պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, 2010 թ. հետերոցիկլային միացությունների քիմիայի բնագավառում մեծ նվաճումների և ներդրման համար ՌԴ Մենդելեևյան ընկերության և Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվ. պետ. համալսարանի կողմից արժանացել է դիպլոմի և «Ոսկե նշանի», իսկ 2015 թ. «Գիտական համագործակցություն» միջազգային գիտական հիմնադրամի կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով: Վրաստանի պրոֆեսիոնալ քիմիկոսների ընկերության պատվավոր անդամ է:
Ավելի քան 330 գիտական աշխատությունների հեղինակ է, լիագումար, հրավիրված և բանավոր զեկույցներով մասնակցել է շուրջ 40 միջազգային գիտաժողովներին, հրավիրված պրոֆեսորի կարգավիճակով դասախոսություններով և լիագումար զեկույցներով հանդես է եկել է ՌԴ-ում (Մոսկվայի պետ.համալսարան, Եկատերինբուրգ, Սանկտ-Պետերբուրգ, Պյատիգորսկ, Կիսլովոդսկ), ԱՄՆ-ում (Ֆլորիդայի համալսարան), Լեհաստանում (Վարշավա, Շչեցին), Հունաստանում, Սլովենիայում, Գերմանիայում, Բելգիայում, Արգենտինայում, Վրաստանում, Ուկրաինայում, Քուվեյթում: Երկու գրքերի հեղինակ է:
Ղեկավարել է 13 միջազգային գիտական դրամաշնորհային ծրագրեր, այդ թվում 3 գիտական դրամաշնորհների շրջանակներում համագործակցել և համատեղ հոդվածներ է տպագրել աշխարհահռչակ պրոֆ. Ալան Ռ. Կատրիցկու հետ (ԱՄՆ), ինչպես նաև մի շարք ճանաչված գիտնականների` ՌԴ ակադեմիկոսներ Օ.Ն. Չուպախինի և Վ.Ն. Չարուշինի, լեհ անվանի քիմիկոսներ Մեչիսլավ Մակոշայի և Տադեուշ Յագոձինսկու, ԱՄՆ կենսաբան պրոֆ. Դեվիդ Գեվիրցի, Մոսկվայի համալսարանի պրոֆեսորներ Մ.Ա. Յուրովսկայայի, Պ.Բ. Տերենտ`ևի, Վ.Ի. Տերենինի և այլ հայտնի գիտնականների հետ: Ղեկավարել է նաև մոտ մեկ տասնյակ ՀՀ ԳՊԿ-ի թեմատիկ ֆինանսավորմամբ իրականացվող գիտական ծրագրեր:
Հայկական քիմիական ընկերության մի շարք գիտաժողովների կազմկոմիտեների նախագահն էր (АХО-2, АХО-3, АХО-4, АХО-5, АХО-6), ընդգրկվել էր հետերոցիկլային քիմիային նվիրված բազմաթիվ միջազգային գիտաժողովների նախագահության և գիտական կոմիտեների կազմում: 

5. Ðñ³ï³ñ³Ïí³Í ³ß˳ï³ÝùÝ»ñÁ
         ³/ Ñá¹í³ÍÝ»ñ                                                                     153
         µ/  û½ÇëÝ»ñ                                                                         178
         ·/ å³ï»Ýï, Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝù                                  7
         ¹/ ٻݳ·ñáõÃÛáõÝ, Ó»éݳñÏ, Ù»Ãá¹.³ßË.                             2


Երկու գիտա-հանրամատչելի գրքերի հեղինակ դպրոցականների համար.
1. Գևորգ Դանագուլյան – «Բազմերանգ արոմատիկություն», («Դպրոցականի գրադարան» մատենաշար, գիրք Է), Երևան, «Աստղիկ գրատուն» հրատարակչություն, 144 էջ, տպաքանակ՝ 1500 օրինակ (2018 թ.): (Геворг Данагулян - «Многоцветная ароматичность» / серия «Библиотека школьника». Ереван, Издательский дом «Астхик», 144 стр.) /на армянском языке/.
2.  Ղազարյան Է.Մ., Թռչունյան Ա.Հ., Դանագուլյան Գ.Հ., Մելիքյան Գ.Գ., Մաիլյան Ս. – «Հետաքրքրքշարժ բնագիտություն» Երևան, «Աստղիկ Գրատուն» հրատարակչություն, 144 էջ, տպաք.`1400 օր. (2019): (Казарян Э.М., Трчунян А.А., Данагулян Г.Г., Меликян Г.Г., Маилян С. – «Удивительное естествознание», Ереван, Издательский дом «Астхик», 144 стр.) /на армянском языке/.
Արտոնագրեր
1. Залинян М.Г., Данагулян Г.Г., Давтян В.И., Евдокимова О.И. - Способ получения
4-арил-3-метилбутан-2-онов. // А.с. СССР №174427, 22.04.1985, Бюлл. изоб. № 31 

     (1985): С.А. v. 104, р. 167989 е (1986).
2. Залинян М.Г., Данагулян Г.Г., Баласанян Н.Г., Мирзоян С.А., Топчян А.В., Баласанян М.Г. – Производные пиримидина, обладающие свойством усиливать мозговой        кровоток. // А.с. СССР №1403582, дата рег. 15.02.1988 /не подлежит опубликованию в открытой печати/.
3. Данагулян Г.Г., Залинян М.Г., Баласанян Н.Г., Мирзоян С.А., Татевосян А.Т., Топчян А.В., Баласанян М.Г. - 0-(2,4-Диметилпиримидинил-6)оксим ацетона, усиливающий мозговой кровоток и обладающий противоязвенной активностью. // А.с. СССР №1453847 дата рег. 22.09. 1988 /не подлежит опубликованию в открытой печати/.
4. Данагулян Г.Г., СаакянЛ.Г., Залинян М.Г. - Способ получения 2-бензил-4-хлор-6-метилпиримидина. // А.с. СССР №1563189 рег.08. 01.1990 /не подлежит опубликованию в открытой печати/.
5. Данагулян Г.Г., Залинян М.Г, Баласанян Н.Г., Закс А.С., Суслина М.Л., Симак Л.В. - 0-(4,6-Диметилпиримидин-2-ил)оксимы ацетофенонов, обладающие противосудорожной активностью. // А.с. СССР №1571990 рег.15.02.1990 /не подл.опуб.в откр. печ./
6. Данагулян Г.Г., Баласанян Н.Г., Залинян М.Г. - Способ получения О-пиримидинил-оксимов кетонов. // А.с. СССР №1607344 Рег. 15.07.1990 (не подлежит опубликованию в открытой печати.
7. Данагулян Г.Г., Саакян Л.Г., Залинян М. Г. - Способ получения фенилпировиноград-ной кислоты. // А.с. СССР №1761743 Рег. 15.05.1992 (не подлежит опубликованию в открытой печати).

Դրամաշնորհի /թեմայի/ ղեկավարում
Դրամաշնորհեր
1993   - Միջազգային գիտական հիմնադրամի դրամաշնորհ:
 1994-1995 - Միջազգային գիտական հիմնադրամի երկարաժամկետ դրամաշնորհ (No. MVT 000) – “Synthesis of pyrimidine deri vatives and stadies of izomerizational recyclization of mono- and bicyclic pyrimidine systems under the influence of nucleophylic agents” – ղեկ. Գ.Հ. Դանագուլյան (PI):
 1998-1999   - Համատեղ միջազգային գիտական դրամաշնորհ (US CRDF-NFSAT-No. ACH 006 98/AC 1-955-”Novel Methodology for Pyridine Ring Synthesis”– համաղեկավարներ (PI)  Գ.Հ. Դանագուլյան (PI) և A.R. Katritzky (University of Florida, USA):
 2000-2003       Եվրոմիության կոպերատիվ դրամաշնորհ` EC “COPERNICUS-2” Կոնտրակտ No. ICA 2-2000-10002 “PESTICIDES” (գիտ. ղեկավար` ԳԱԱ ակադ. Վ.Վ.Դովլաթյան, մենեջեր` Գ.Հ.Դանագուլյան, կորդինատոր` պրոֆ. A. Namor /Անգլիա/):
2003-2004       Համատեղ միջազգային գիտական դրամաշնորհ US CRDF-NFSAT-No. CH 090 02/BGP 12040 “Introduction of pharmacophore groups into biogenic pyridines by pyrimidine-recyclizations,”– համաղեկավարներ (PI) Գ.Հ. Դանագուլյան (PI) և A.R. Katritzky (University of Florida, USA):
2005-2007        միջազգային գիտական դրամաշնորհ (US CRDF - No. ARB2-2640-YE-05) “Genotoxic and antineoplastic effects of bridged nitrogen atom-containing pyrimidines and their acyclic adducts”– համաղեկավարներ (PI), проф. D. A. Gewirtz (Virginia University, USA):
2013-2015      ՀՀ ԳՊԿ-ՌՀՀՀ (ГКН РА – РФФИ) 13RF-087 դրամաշնորհ «π-Դեֆիցիտային հետերոցիկլերի փոխարկումները նուկլեոֆիլ ռեագենտների ազդեցությամբ» («Трансформации π-дефицитных гетероциклов под действием нуклеофильных реагентов»). Թեմայի ղեկավարներ` Գ.Հ. Դանագուլյան, ՌԳԱ ակադ. Օ.Ն. Չուպախին /рук. темы (PI) Г. Г. Данагулян, совместно с акад. РАН О.Н.Чупахиным (УрФУ, Екатеринбург)./
2015-2016    ՀՌ/Ս/Հ զարգացման ծրագիր, ՌԴ Կրթության նախարարության դրամաշնորհ` «Ազահետերոարոմատիկ համակարգերի սինթեզ և դրանց հենքի վրա ստացված մետաղակոմպլեքսների հետազոտում» /ղեկ. Գ.Հ. Դանագուլյան/
2017-2020   «Պիրիմիդինի հենքի վրա զուգորդված պուշ-պուլային համակարգերի` պոտենցիալ օրգանական կիսահաղորդիչ նյութերի, սինթեզ»` ՌԴ ԿԳՆ ֆինանսավորման շրջանակներում ներկայացված ՀՌ/Ս/Հ գիտա-հետազոտական գործունեության ծրագիր /ղեկ. Գ.Հ. Դանագուլյան/
2021-2022   «20RF-138» ծածկագրով «Չհամակցված տետրազոլիլպիրիմիդիններ և նմանատիպ «հիբրիդային» հետերոցիկլային համակարգեր. սինթեզ, կառուցվածք և հակավիրուսային ակտիվություն», թեմայի ղեկավար Գ.Հ. Դանագուլյան համաղեկավար` պրոֆ. Վ.Ա. Օստրովսկի

Թեմատիկ ֆինանսավորում
1994-1995-      թեմա No 92-1295,
1996-1998-      թեմա No 96-559, 
1999-2000 -      թեմա  No 00-405,
2001                  թեմա  No 00- 405b,
2002-2004 -       թեմա No 0471,
2005-2007-        թեմա No 0543,
2008-2010 -        թեմա No 326.
2013 -2015    13-1D334 /ՀՀ ԿԳՆ ԳՊԿ / Պիրիմիդինի հիման վրա բիս-հետերոարիլ համակարգերի սինթեզներ մետաղների կատիոնների սելեկտիվ քեմոսենսորների ստացման նպատակով //
2018 -2020   18T-1D249  /ՀՀ ԿԳՆ ԳՊԿ/ π-Համակցված կենսաակտիվ ազահետերոցիկլերի սինթեզ և պայթուցիկ նյութերի քեմոսենսորների որոնում նրանց շարքում // ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտե (Գիտ.պետ.կոմ.) /


 

Ֆայլեր