event

Բաց դռների օր ԿԲևԴ Ինստիտուտում

  • 13 Փետրվար , 2023
Փետրվարի 25-ին, ժամը 12:00-ին Հայ-Ռուսական համալսարանի կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտը հրավիրում է ավագ դպրոցի աշակերտներին և նրանց ծնողներին մասնակցելու Բաց դռների օրվան:
 
Բաց դռների օրվա շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու կենսաբժշկության և դեղագործության բնագավառի մեր կրթական ծրագրերին, գիտական ​​հետազոտություններին, ընդունելության կանոններին, աշխատանքային հեռանկարներին, ինչպես նաև ստանալու այլ օգտակար տեղեկություն ՀՌՀ-ում ուսանողական կյանքի մասին:
 
Մեր ուսանողները և դասախոսները կանցկացնեն ձեզ համար էքսկուրսիա ՀՌՀ-ով, կծանոթացնեն լաբորատորիաներին և այլ գիտակրթական ենթակառուցվածքներին:
 
Մասնակցել ցանկացողները կարող են ​​գրանցվել հետևյալ հղումով մինչև փետրվարի 22-ը՝ https://forms.gle/zxE34Xm5pWxdKRVP6։