Այսօր ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թռչունյանի մահվան տարելիցն է․․․
Մեկ տարի առաջ կյանքից հեռացավ ականավոր գիտնական, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, Հայ-Ռուսական համալսարանի բժշկական կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Համբարձումի Թռչունյանը։ Պրոֆ․ Թռչունյանը Հայաստանում կենսատեխնոլոգիաների, մանրէաբանությանմ կենսաբժշկության ոլորտի ճանաչված և բեղուն գիտական գործունեություն ծավալած գիտնականներից էր, որի մեծ ավանդը ամենաբարձր գնահատականի են արժանացել պետական և միջազգային մակարդակով։ Նա կրթել է բազմաթիվ բարձր գիտական որակավորում ունեցող կադրեր, որոնք այսօր զբաղվում են կենսաբանության տարբեր ոլորտների կարևորագույն խնդիրներով։ Պրոֆ․ Թռչունյանի անժամանակ վախճանը անդառնալի կորուստ եղավ Հայաստանի գիտական և կրթական համայնքի համար։