Այդ ցուցանիշով նա կրկին առաջ է անցել վարկանիշում ընդգրկված հայկական բոլոր բուհերից:
Հայ-Ռուսական համալսարանը նախորդ տարվա համեմատ 3 կետով բարելավել է Հայաստանում լավագույն բուհի իր դիրքը QS EECA University Rankings Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բուհերի ամենամյա վարկանիշում և այժմ զբաղեցնում է 128-րդ տեղը։
Այդ ցուցանիշով նա կրկին առաջ է անցել վարկանիշում ընդգրկված հայկական բոլոր բուհերից՝ ԵՊՀ-ից (173 տեղ), ՀՊՏՀ-ից (241-250) և ՃՇՀԱՀ-ից (251-300) և ՀԱՀ-ից (301-350 տեղեր):
Բացի կրթական բաղադրիչից՝ հարցմամբ գնահատվում է նաև տվյալ համալսարանի շրջանավարտների մասնագիտական որակներն և մրցունակության մակարդակը համաշխարհային աշխատաշուկայում: Վերոնշյալ վարկանիշային աղյուսակում օգտագործվում է QS World University Rankings համաշխարհային վարկանիշից փոխառնված գնահատման մեթոդոլոգիան:
Ընդհանուր առմամբ՝ վերոնշյալ վարկանիշում գնահատվում է համալսարանի գործունեության տասը ցուցանիշ: Դրանցից կարևորագույնը տվյալ համալսարանի ակադեմիական և կրթական հեղինակությունն է։ Հաշվի առնվող այլ գործոններից են նաև ուսանող-դասախոս հարաբերակցությունը, ֆակուլտետների (ինստիտուտների) կատարած հետազոտական աշխատանքները և այլն:
QS World University Rankings-ն առաջին անգամ հրապարակվել է 2004թ.՝ Times Higher Education հանրահայտ ամսագրի հետ համագործակցությամբ, իսկ հետագա տարիներին` սեփական մեթոդիկայով: Ներկայումս այն համարվում է աշխարհի ամենաընդգրկուն վարկանիշային համակարգերից մեկը: