Առաջին կարգի մրցանակի շնորհում Գիսանե Լազարյանին
ՌՀՀ Կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի ասպիրանտուրայի երկրորդ կուրսի ուսանող Գիսանե Լազարյանը (Խաչատրյան) ստացել է «ՏՏ ոլորտում ամենամյա կրթական պարգև» առաջին կարգի մրցանակ որպես լավագույն ուսանող։
Մրցանակաբաշխության 21-րդ հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել ՀՀ նախագահի նստավայրում, որտեղ այս տարի 126 մասնակիցներից պարգևատրվել են 27 ուսանող և 9 աշակերտ։
Սրտանց շնորհավորում ենք Գիսանեին այդ կարևոր ձեռքբերման կապակցությամբ՝ մաղթելով նոր նվաճումներ, ստեղծարար գաղափարներ և հաջող ընթացք գիտական ու մասնագիտական ճանապարհին։